Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Արամ Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական մրցույթի արդյունքները

Արամ Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական մրցույթի արդյունքները
15.06.2014 | 14:12

Հունիսի 6-14-ը Երևանում անցկացվեց Արամ Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական մրցույթը (դաշնամուր):

Ժյուրիի որոշմամբ`մրցույթի առաջին մրցանակային տեղը մնաց թափուր: Երկրորդ մրցանակը կիսեցին Անաստասիա Նեստերովան (Ռուսաստան) և Եվգենի Ստարոդուբցևը (Ռուսաստան): Երրորդ մրցանակին արժանացավ Ստեփան Սիմոնյանը (Ռուսաստան), չորրորդ մրցանակին` Ռան Ջիանը (Չինաստան):
Առաջին մրցանակը նախատեսում է դրամական մրցանակ 15000 ԱՄՆ դոլարի չափով, հյուրախաղեր, CD ձայնագրություն, դափնեկրի դիպլոմ: Երկրորդ մրցանակը նախատեսում է դրամական մրցանակ 10000 ԱՄՆ դոլարի չափով, մասնակցություն համերգային ծրագրերում, դափնեկրի դիպլոմ, երրորդ մրցանակը՝ 5000 ԱՄՆ դոլար, մասնակցություն համերգային ծրագրերում, դափնեկրի դիպլոմ, չորրորդ մրցանակ՝ 2000 ԱՄՆ դոլար, դափնեկրի դիպլոմ: Հանձնվել են նաև մի շարք հատուկ մրցանակներ.
Հաջորդ տարի կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան ջութակահարների միջազգային մրցույթը, ժյուրիի աշխատանքները կղեկավարի անվանի ջութակար Ռուբեն Ահարոնյանը:

Դիտվել է՝ 1068

Մեկնաբանություններ